ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԲՀԿ-ն նախագահի հրաժարականը չի պահանջի

ԲՀԿ-ն նախագահի հրաժարականը չի պահանջի
24.03.2014 | 16:55

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ քառյակի`կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին` նշելով, որ ինքը կառավարությանը վստահում է, իսկ ժողովրդի վստահության առումով էլ ոչինչ չի կարող ասել, քանի որ նման հարցում չի իրականացրել: Իսկ հնարավո՞ր է իշխանությունից բեկորներ առանձնանան և միանան քառյակին՝ հարցին խոսնակը պատասխանեց, որ ՀՀԿ խմբակցությունը կուռ է և նման խնդիր չի կարող լինել:

Հովիկ Աբրահամյանը նաև վստահ է, որ ԲՀԿ-ն չի պահանջի նախագահի հրաժարականը:
Ինչ վերաբերում է պարտադիր կենսաթոշակային համակարգին, ապա ԱԺ նախագահն ասաց, որ ժողովրդի ունեցած յուրաքանչյուր մտահոգություն իրենց անհանգստացնում է, և իրենք պարտավոր են բացատրություն տալ: «Եթե մենք հասկանանաք, որ օրենքում ինչ որ տեղ կա բացթողում, ապա անպայման կշտկենք»,- վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը` շեշտելով, որ պատրաստ են քննարկումների:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ